ԱՄՆ-ի վերջին որոշումը չի ազդելու Իրանի կողմից ինքնաթիռներ գնելու հարցի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i72111-ԱՄՆ_ի_վերջին_որոշումը_չի_ազդելու_Իրանի_կողմից_ինքնաթիռներ_գնելու_հարցի_վրա
Իրանի ավիացիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի կողմից նոր ինքնաթիռների գնելու համաձայնագրերը կնքվել են միջազգային մակարդակում և ԱՄՆ-ի վերջին որոշումը ազդելու համաձայնագրերի իրականացման վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2017 12:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի վերջին որոշումը չի ազդելու Իրանի կողմից ինքնաթիռներ գնելու հարցի վրա

Իրանի ավիացիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանի կողմից նոր ինքնաթիռների գնելու համաձայնագրերը կնքվել են միջազգային մակարդակում և ԱՄՆ-ի վերջին որոշումը ազդելու համաձայնագրերի իրականացման վրա»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 13-ին արգելեց Իրանին ուղևորատար ինքնաթիռներ վաճառքը:

Իրանի ավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում ասել է.«Ինքնաթիռներ արտադրող գործարանների հետ բոլոր համաձայնագրերը ստորագրվել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակում՝ միջազգային հանրության հետ Իրանի կայացած համաձայնության արդյունքում և հաստատվել է նաև ՄԱԿ-ի կողմից»:

«Բոլոր ընկերությունները հանձնառու են իրենց կնքած համաձայնագրերին և պետք է իրականացնել դրանք». հավաստել է Աբեդազդեն:

2016 թվականի հունվարին ՀԳՀԾ-ի իրագործումից և շրջափակումների չեղարկումից հետո, Իրանի ավիացիայի ընկերությունները համաձայնագրեր են ստորագրել «Airbus», «Boeing» և «ATR» ընկերությունների հետ՝ ավելի քան 260 ինքնաթիռներ գնելու համար: Առայսօր Իրանին են հանձնվել յոթ ինքնաթիռներ: