Սեպտեմբեր 16, 2017 18:04 Asia/Tehran
  • «Ահաբեկչության հարցի լուծումը պահանջում է միջազգային համագործակցություն».Լարիջանի

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է.«Ահաբեկչության հարցի լուծումը պահանջում է միջազգային համագործակցություն»:

Այսօր Թեհրանում Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, նշելով, որ մասնավորապես տարածաշրջանային՝ այդ թվում Եմենի ու Մյանմայի ճգնաժամերի կապակցությամբ  երկկողմ համագործակցությունը եղել է իր բելգիացի գործընկերոջ հետ ունեցած բանակցության առանցքներից մեկը,  Ալի Լարիջանին ասել է.«Ահաբեկչության հարցի լուծումը մեծ նշանակություն ունի Իրանի ու Բելգիայի համար»:

Լարիջանին հույս է հայտնել, որ  Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի Թեհրան կատարած այցը կհանգեցնի երկու երկրի խորհրդարանների հարաբերությունների զարգացմանը, և տարածաշրջանում ու աշխարհում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված համագործակցության ընդլայնմանը:

Նշելով, որ Եվրոպան  չի համաձայնում  ԱՄՆ բոլոր քաղաքականություններին, Զիգֆրիդ Բրակեն ընդգծել է.«Շուտով Իրանում բացվելու է  Եվրամիության գրասենյակը»:

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը նաև կարևորել է երկու երկրների միջև բանկային խոչընդոտների վերացումը:

 

Պիտակ