Լարիջանի.«Ահաբեկչությունը չարիք է դարձել բոլոր կրոնների ու ազգերի համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i72247-Լարիջանի._Ահաբեկչությունը_չարիք_է_դարձել_բոլոր_կրոնների_ու_ազգերի_համար
«Ահաբեկչությունը որպես տարածաշրջանի ու աշխարհի մեծագույն չարիք, խոցել է բոլոր ազգերին ու կրոններին».ասել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 12:03 Asia/Tehran
  • Լարիջանի.«Ահաբեկչությունը չարիք է դարձել բոլոր կրոնների ու ազգերի համար»

«Ահաբեկչությունը որպես տարածաշրջանի ու աշխարհի մեծագույն չարիք, խոցել է բոլոր ազգերին ու կրոններին».ասել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը:

Սեպտեմբերի 17-ին Իրանի հյուսիս-արևմտյան Ուրմիա քաղաքի Աստվածածին եկեղեցում, նշելով, որ ահաբեկիչներին պետք է հեռացնել տարածաշրջանում տիրող միասնական միջավայրից, Ալի Լարիջանին հավելել է.«Սիրիայում և Իրաքում մուսուլմաններից բացի, ճգնաժամային ու աղետալի պայմաններում են ապրում նաև տարածքի քրիստոնյաները»:

Անդրադառնալով իսլամական ուսուցումների մասին աստվածային կրոնների, հայտապես  Աստվածաշնչի բարձր դիրքին, Լարիջանին ասել է. «Ղուրանում բազմաթիվ սուրաներ ու այաներ կան Քրիստոսի, Մարիամի և նրանց հրաշագործությունների մասին, որոնք վկայում են Քրիստոնեույան և Իսլամի սերտ կապերի մասին»:

Իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Խորհրդարանի պատգամավորներն առանձին հարգանք են տածում սրբավայրերի նկատմամբ: Իրանի Սահմանադրությունում ուշադրություն է դարձվել Քրիստոնեության սուրբ գրքին ու Քրիստոսի հետևորդներին: Դա  միաստվածային գաղափարների արդյունքն է »: 

Միջոցառմանը իսլամական խորհրդարանում ասորիների պատգամավոր Յունաթան Բեթկոլիան ասել է.«Օրինակելի ու անհերքելի է Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքներին ուշադրության ցուցաբերումը և մարդու իրավունքների պաշտպան հավակնորդները պետք է հաշվի նստեն այդ փաստի հետ»:

Աստվածածնի եկեղեցին աշխարհում Բեթղեհեմից հետո երկրորդ եկեղեցին է, որտեղ ամեն կիրակի ասորիները մասնակցում են կրոնական ծիսակատարությունների: