ԻԻՀ առաջնորդ.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ ցանկացած սխալ քայլ կարժանանա Իրանի համարժեք հակազդեցությանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i72279-ԻԻՀ_առաջնորդ._ՀԳՀԾ_ի_վերաբերյալ_ցանկացած_սխալ_քայլ_կարժանանա_Իրանի_համարժեք_հակազդեցությանը
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Իրանի ժողովուրդն ամուր է կանգնած և Համատեղ գործողությունների համարպարփակ ծրագրում իմպերիալիստական համակարգի կողմից ցանկացած սխալ քայլ կարժանանա Իսլամական համակարգի համարժեք հակազդեցությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 13:55 Asia/Tehran
  • ԻԻՀ առաջնորդ.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ ցանկացած սխալ քայլ  կարժանանա Իրանի համարժեք հակազդեցությանը»

Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Իրանի ժողովուրդն ամուր է կանգնած և Համատեղ գործողությունների համարպարփակ ծրագրում իմպերիալիստական համակարգի կողմից ցանկացած սխալ քայլ կարժանանա Իսլամական համակարգի համարժեք հակազդեցությանը»:

Այսօր ռազմական գիտությունների համալսարանի ուսանողների ավարտական արարողության ընթացքում ունեցած ելությում, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում ԱՄՆ-ի թույլ տված հանդգնությանը, մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին  նշել է.«ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցում ամեն օր մի չարիք է գործում, մի սատանայական քայլ է թույլ տալիս, ինչը ապացուցում է Հոգելույս Իմամ Խոմեյնիի այն խոսքի հավաստիությունը, որ ասել է.«ԱՄՆ-ն մեծ սատանա է»: Իրոք ԱՄՆ-ի ռեժիմն  ամենաահռելի սատանան է»:

«Չնայած ՀԳՀԾ-ի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու  սահմանված պարտավորւթյուններին, ԱՄՆ-ն զոռբայական դիրքից է հանդես գալիս այդ համաձայնության նկատմամբ»․ ասել է Այաթոլլահ Խամենեին:

Նա ընդգծել է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ Իրանի ժողովուրդը արժանապատվորեն և ամենայն հզորությամբ  հավատարիմ  է իր դիրքորոշմանը և երբեք չի նահանջելու ազգային շահերի հետ կապված իր դիրքերից»:

Նշելով, որ Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից թշնամության խորացումը բխում է այն փաստից, որ այս ժողովուրդը հանդիսանում է ներշնչանքի աղբյուր մյուս ժողովուրդների համար, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները մի օր ԻԼԻՊ-ին են ստեղծում ,իսկ երբ հավատացյալ երիտասարդների ու Դիմադրության շնորհիվ ԻԼԻՊ-ն իր վերջին շունչն է շնչում, փորձում են այլ սադրիչ քայլերի դիմել»:

«Իմպերիալիստական ուժերի, մասնավորապես ԱՄՆ-ի ընչաքաղցությանը, ներազդեցությանը և այլ սադրիչ քայլերին  դիմակայելու միակ ելքը   տարածաշրջանի ժողովուդների ու կառավարությունների կարողությունների կիրառումն է»,ասել է ԻԻՀ մեծարգո առաջնորդը, ընդգծելով.«Եթե ընկրկենք թշնամին առաջ կգա»: