Իրանի մարզական խումբը մասնակցեց Ասիայի դահլիճային մարզախաղերի բացման հանդիսությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i72319-Իրանի_մարզական_խումբը_մասնակցեց_Ասիայի_դահլիճային_մարզախաղերի_բացման_հանդիսությանը
Իրանի մարզական խումբը «Նահատակ Մոհսեն Հոջաջի»-ի անվան ներքո և որպես դրոշակակիր ունենալով Իրանի ճատրակի չեմպիոնուհի Սառա Խադեմալշարիեին, մասնակցեց Թուրքմենստանի Աշխաբադի մարզավանում կայացած Ասիայի և Օվկիանիայի դահլիճային մարզախաղերի 5-րդ շրջանի բացման հանդիսությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 07:36 Asia/Tehran
  • Իրանի մարզական խումբը մասնակցեց Ասիայի դահլիճային մարզախաղերի բացման հանդիսությանը

Իրանի մարզական խումբը «Նահատակ Մոհսեն Հոջաջի»-ի անվան ներքո և որպես դրոշակակիր ունենալով Իրանի ճատրակի չեմպիոնուհի Սառա Խադեմալշարիեին, մասնակցեց Թուրքմենստանի Աշխաբադի մարզավանում կայացած Ասիայի և Օվկիանիայի դահլիճային մարզախաղերի 5-րդ շրջանի բացման հանդիսությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ասիայի և Օվկիանիայի դահլիճային և մարտարվեստի մարզախաղերի բացման հանդիսությունը մեկնարկեց կիրակի օրը՝  Թուրքմենստանի նախագահ Ղորբանղոլի Բերդիմոհամմեդովի ներկայությամբ տեղի ունեցավ Աշխաբադում:

Իրանի մարզական խումբը, որը կրում է «Նահատակ Մոհսեն Հոջաջի»-ի անունը 115 մարզիկ և 66  մարզուհիներով մասնակցում է այս մարզախաղերին:

Իրանի մարզիկները մրցելու են 20 մարզաճյուղերում:

Մինչև սեպտեմբերի 27-ը շարունակվող դահլիճային մարզախաղերի այս շրջանին մասնակցում են Ասիայի և Օվկիանիայի 69 երկրների ներկայացուցիչներ:

Իրանի մարզական կարավանը Հարավային Կորեայում կազմակերպված այս մարզախաղերի նախորդ շրջանին մասնակցեց 82 մարզիկներով և շահելով 3 ոսկի, 6 արծաթ և 2 բրոնզ մեդալ կանգնեց խաղերի աղյուսակի 6-րդ հորիզոնականում:

Հիշեցնենք, որ մարզախաղերի բացման հանդիսությանը մասնակցում էր նաև Թուրքմենստանի նախագահի պաշտոնական հրավերով այդ երկիր ճամբորդած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: