Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա Իրանի Բանակի ցամաքային ուժի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը
Իրանի Բանակի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ին, Սրբազան պաշտպանության 37-րդ տարելիցին նվիրված արարողությունների շրջանակում, տեղի կունենա ցամաքային ուժի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը:
Սեպտեմբերի 22-ին Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի տարելիցի օրն է և Սրբազան պաշտպանության շաբաթվա սկիզբը:
Սեպտեմբերի 22-ից սկսած, մեկ շաբաթ, ողջ երկրում տեղի կունենան Սրբազան պաշտպանության 37-րդ տարելիցին նվիրված արարողություններ:
Իրանի Ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի շքերթը, նորագույն սարքերի ու ձեռքբերումների շնորհանդեսը և Սրբազան պաշտպանության թեմաներով գրքերի շնորհանդեսը Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով նախատեսված ծրագրերից են»:
Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ընդգծել է.«Այսօր Իրանի Բանակի ռազմացամաքային ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում և եթե թշնամիների կողմից սահմանային տարածքների դեմ ինչ-որ սպառնալիք ուղղվի, մեր ուժերը թշնամուն թույլ չեն տա որևէ ոտնձգություն կատարել այս հողի դեմ»: