Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա Իրանի Բանակի ցամաքային ուժի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i72451-Սեպտեմբերի_22_ին_տեղի_կունենա_Իրանի_Բանակի_ցամաքային_ուժի_նորագույն_ձեռքբերումների_շնորհանդեսը
Իրանի Բանակի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ին, Սրբազան պաշտպանության 37-րդ տարելիցին նվիրված արարողությունների շրջանակում, տեղի կունենա ցամաքային ուժի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 14:26 Asia/Tehran
  • Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա Իրանի Բանակի  ցամաքային ուժի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը

Իրանի Բանակի ցամաքային ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 22-ին, Սրբազան պաշտպանության 37-րդ տարելիցին նվիրված արարողությունների շրջանակում, տեղի կունենա ցամաքային ուժի նորագույն ձեռքբերումների շնորհանդեսը:

Սեպտեմբերի 22-ին Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի մեկնարկի տարելիցի օրն է և Սրբազան պաշտպանության շաբաթվա սկիզբը:

Սեպտեմբերի 22-ից սկսած, մեկ շաբաթ, ողջ երկրում տեղի կունենան Սրբազան պաշտպանության 37-րդ տարելիցին նվիրված արարողություններ:

Իրանի Ռազմացամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Իրանի բանակի ռազմացամաքային ուժերի շքերթը, նորագույն սարքերի ու ձեռքբերումների շնորհանդեսը և Սրբազան պաշտպանության թեմաներով գրքերի շնորհանդեսը Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով նախատեսված ծրագրերից են»:

Բրիգադային գեներալ Քյումարս Հեյդարին ընդգծել է.«Այսօր Իրանի Բանակի ռազմացամաքային ուժերը գտնվում են  բարձր մարտական պատրաստվածության վիճակում և եթե թշնամիների կողմից սահմանային տարածքների դեմ ինչ-որ սպառնալիք ուղղվի, մեր ուժերը թշնամուն թույլ չեն տա որևէ ոտնձգություն կատարել այս հողի դեմ»: