Զարիֆ. Թրամփի լկտի արտահայտությունները նրա ամբոխավարական քայլերի ու խոսքերի արտահայտիչն են
https://parstoday.ir/hy/news/iran-i72497-Զարիֆ._Թրամփի_լկտի_արտահայտությունները_նրա_ամբոխավարական_քայլերի_ու_խոսքերի_արտահայտիչն_են
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ-դիվանագիտական հայտարարություններին, նշել է. «Թրամփի ելույթն այն աստիճան լկտի, լոզունգային ու բովանդակությունից զուրկ էր, որ պատասխանելու կարիք չկա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 03:06 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփի լկտի արտահայտությունները նրա ամբոխավարական քայլերի ու խոսքերի արտահայտիչն են

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ-դիվանագիտական հայտարարություններին, նշել է. «Թրամփի ելույթն այն աստիճան լկտի, լոզունգային ու բովանդակությունից զուրկ էր, որ պատասխանելու կարիք չկա»:

Թրամփը ՄԱԿ-ի ԳԱ  72-րդ նստաշրջանում ունեցած ելույթում , հերթակա անգամ հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է և   ամոթի խարան` ԱՄՆ-ի համար:

ԱՄՆ նախագահն ի դեպ, տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր բևեռներից համարվող ԻԻՀ-ին մեղադրեց ահաբեկչությունը պաշտպանելու մեջ:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ԻԻՀ-ի իրականությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ նրա մղած պայքարի անտեսումը Թրամփի անտեղյակության խոր և նրա ամբոխավարական քայլերի ու արտահայտությունների վկայությունն են:

«Թրամփի անարժեք   հայտարարությունները, Սիոնիստական ոճրագործ ռեժիմի ու նաև տարածաշրջանի բռնապետական ռեժիմների հանդեպ ԱՄՆ-ի վարչակազմի հովանավորության, ինչպես նաև ահաբեկչական խմբերի ստեղծման ու հզորացման պես իրականությունների կողքին միայն հանգեցնելու են աշխարհի ժողովուրդների մոտ ԱՄՆ-ի վարչակազմի առավել մեկուսացմանն ու հեղինակազրկմանը»,-ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը: