Ռոհանի. ԱՄՆ-ն խոստումնադրժությամբ կկորցնի իր միջազգային վարկը
https://parstoday.ir/hy/news/iran-i72613-Ռոհանի._ԱՄՆ_ն_խոստումնադրժությամբ_կկորցնի_իր_միջազգային_վարկը
Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադառնալով ՀԳՀԾ-ի գործադրման ճանապարհին ԱՄՆ-ի խոստումնադրժությանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «Վաշինգտոնը խոստումնադրժությամբ և միջազգային պարտավորությունները ոտնահարելով, միայն կորցնելու է իր միջազգային վարկը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2017 01:42 Asia/Tehran
  • Ռոհանի. ԱՄՆ-ն խոստումնադրժությամբ կկորցնի իր միջազգային վարկը

Չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադառնալով ՀԳՀԾ-ի գործադրման ճանապարհին ԱՄՆ-ի խոստումնադրժությանը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է. «Վաշինգտոնը խոստումնադրժությամբ և միջազգային պարտավորությունները ոտնահարելով, միայն կորցնելու է իր միջազգային վարկը»:

ԻԻՀ նախագահը հավելել է. «Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ  նստաշրջանում Իրանի ժողովրդի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խուլիգանական,   թշնամական և սխալ տեղեկություններով ու անհիմն մեղադրանքներով հագեցած ելույթը ոչ միայն վայել չէր այս կազմակերպությանը, այլև հակադրվում էր  նստաշրջանին մասնակցող բոլոր երկրների այսօրվա պահանջին»:

«Իրանն առաջինը չի ոտնահարի ՀԳՀԾ-ն, սակայն այդ դեպքում էլ նրա ձեռքերը կապված չեն լինելու»,-հայտարարել է ԻԻՀ նախագահն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն գտնվում է ճիշտ ուղու վրա:

Հասան Ռոհանին նշել է, որ մարդու իրավունքները, քաղաքացիական իրավունքները և դրանց կողքին իսլամատենչությունն ու արդարատենչությունն Իրանի ժողովրդի գլխավոր ցանկություններն են:  «ԻԻՀ կողմնորոշումը հիմնված է խաղաղատենչության և ժողովուրդների իրավունքները հարգելու վրա». ասել է նա:

ԻԻՀ նախագահը  նշել է, որ Իրանի ժողովուրդը հարգալից վերաբերմունք ունի այլ ժողովուրդնեի նկատմամբ:  «Իրանը մշտապես բանակցության կողմնակից է եղել, սակայն դա պիտի լինի հավասար դիրքերից և փոխադարձ հարգանքի մթնոլորտում»:

«Իրանցիները  չեն սպառնում և չեն ընդունում որևէ անձի կամ ուժի կողմից իրենց ուղղված սպառնալիքները»,-հավելել է Ռոհանին:

Նրա խոսքերով. «Ինչպես է հնարավոր, որ Պաղեստինի ժողովուրդը չարագործ ու ցեղապաշտ մի ռեժիմի կողմից զրկվի իր մարդկային տարրական իրավունքներից, իսկ այդ տարածքի զավթողներն ապրեն անվտանգության պայմաններում »:

 «Ինչպես կարելի է, որ մուսուլմանները Եմենում, Սիրիայում, Իրաքում, Բահրեյնում, Աֆղանստանում, Միանմարում ու այլ տարածքներում ապրեն չքավորության, պատերազմի ու բախմուների պայմաններում, իսկ ոմանք այն պատկերացումն ունենան, որ կարող են իրենց երկրներում երկարաժամկետ անվտանգություն, բարօրություն ու զարգացում ունենալ». հավելել է ԻԻՀ նախագահը:

«Ահաբեկիչների դեմ պատերազմում տարածաշրջանի երկրներին Իրանի ցուցաբերած հովանավորությունը հիմնված է մարդկային, բարոյական ու ռազմավարական դիրքորոշումների վրա»,-հայտարարել է Ռոհանին: Նա նշել է, որ Իրանը կանգնած է Միջին Արևելքում ահաբեկչության և կրոնական ծայրահեղականության դեմ պայքարի առաջնագծում: