ԻԻՀ-ի բանակ.«Սրբազան պաշտպանությունը բռնատերերի պարտության խորհրդանիշն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i72641-ԻԻՀ_ի_բանակ._Սրբազան_պաշտպանությունը_բռնատերերի_պարտության_խորհրդանիշն_է
Հանդս գալով մի հաղորդագրությամբ, ԻԻՀ-ի բանակը շեշտել է.«Սրբազան պաշտպանություն ոչնչացրեց համաշխարհային իմպերիալիզմի անպարտելիության տաբուն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2017 08:07 Asia/Tehran
  • ԻԻՀ-ի բանակ.«Սրբազան պաշտպանությունը բռնատերերի պարտության խորհրդանիշն է»

Հանդս գալով մի հաղորդագրությամբ, ԻԻՀ-ի բանակը շեշտել է.«Սրբազան պաշտպանություն ոչնչացրեց համաշխարհային իմպերիալիզմի անպարտելիության տաբուն»:

Հաղորդագրության մեջ ԻԻՀ բանակը հայտարարել է, որ Սրբազան պաշտպանությունը Իսլամական Իրանի քաջագործությունների ու սխրանքների գանձարանն է: «Սրբազան պաշտպանությունը ազատատենչ և հակաիմպերիալիստ ժողովուրդներին բռնության դեմ պայքարի նոր ուղի ցույց տվեց և ոչնչացրեց աշխարհի զոռբաների անպարտելիության տաբուն». ասված է հաղորդագրության մեջ:

Սրբազան պաշտպանությունը աշխարհին այն ուղերձն է փոխանցում, որ հավատքը և քաջագործության ու անձնազոհության հոգեբանությունը, բռնատերերին ու իմպերիալիստներին հաղթելու գաղտնիքներն են:

Իրանական շահրիվար ամսի 31-ը՝ Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմի շղթայազերծման օրը`  համարվում է Սրբազան պաշտպանության շաբաթվա մեկնարկը:

Իսլամական Իրանում Սրբազան պաշտպանության 37-րդ տարեդարձի մեծարման արարողությունները մեկնարկելու են   սեպտեմբերի 22-ին և տևելու են մեկ շաբաթ: