Իրան.«Իսրայելի ռազմական միջուկային գործունեությունը մտահոգության աղբյուր է միջազգային հանրության համար»
https://parstoday.ir/hy/news/iran-i72715-Իրան._Իսրայելի_ռազմական_միջուկային_գործունեությունը_մտահոգության_աղբյուր_է_միջազգային_հանրության_համար
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմի միջուկային գործունեությունը միջազգային հանրության համար, խորը մտահոգության աղբյուր է համարել:«Սիոնիստական ռեժիմը Արևմուտքի,մասնավորապես ԱՄՆ-ի հովանավորությամբ զարգացնում է այդ գործունեությունը», ասել է Իրանի ներկայացուցիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 08:46 Asia/Tehran
  • Իրան.«Իսրայելի ռազմական միջուկային գործունեությունը մտահոգության աղբյուր է միջազգային հանրության համար»

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) Իրանի ներկայացուցիչը Սիոնիստական ռեժիմի միջուկային գործունեությունը միջազգային հանրության համար, խորը մտահոգության աղբյուր է համարել:«Սիոնիստական ռեժիմը Արևմուտքի,մասնավորապես ԱՄՆ-ի հովանավորությամբ զարգացնում է այդ գործունեությունը», ասել է Իրանի ներկայացուցիչը:

Սեպտեմբերի 21-ի երեկոյան   Վիեննայում ընթացող  ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանում,ԱԷՄԳ-ում Իրանի ներկայացուցիչ՝ Ռեզա Նաջաֆին նշել է.«Իսրայելի միջուկային գործունեությունը բացահայտորեն հակադրվում է միջազգային  օրենքներին»:

Նիստի ընթացքում ներկայացվեց ու վավերացվեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների իրագործման բանաձևը:

Բանաձևը վավերացվեց 123 անդամ երկրի կողմ, ԱՄՆ-ի ու Կանադայի ձեռնպահ և Սիոնիստական ռեժիմի դեմ ձայների արդյունքում: Բանաձևը Իսրայելի ռեժիմից պահանջում է միանալ միջուկային զենքերի չտարածման (NPT) դաշինքին:

Քննադատելով միջուկային նյութեր ու զենքեր Իսրայել  տեղափոխելու և այս ոլորտում ցանկացած համագործակցության կապակցությամբ լիակատար արգելքներ սահմանելու ոլորտում արևմտյան որոշ երկրների երկստանդարտ վերաբերմունքը, Ռեզա Նաջաֆին ասել է.«Իսրայելի ատոմային ոլորտի մասնագետները ազատորեն հասանելիություն ունեն ատոմային զենքեր ունեցող որոշ երկրների միջուկային օբյեկտներին, դա այն դեպքում ,երբ NPT դաշինքի անդամ երկրների միջուկաբան գիտնականները սպանվել են Միջին Արևելքում Սիոնիստական ռեժիմի ահաբեկիչների կողմից »:

Տարբեր հաղորդումների համաձայն Սիոնիստական ռեժիմը մոտ 300 ատոմային մարտագլխիկներ ունի ,որոնք  կարող են  ոչնչացնել  ողջ աշխարհը: