Մոտ ապագայում Իրանը Ռուսաստան նավթ է արտահանելու
https://parstoday.ir/hy/news/iran-i72841-Մոտ_ապագայում_Իրանը_Ռուսաստան_նավթ_է_արտահանելու
ITAR-TASS գործակալության փոխանցմամբ, ՌԴ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ մոտ ապագայում ռուսական Promsirieimport պետական ընկերության կողմից իրականացվելու է ապրանքի դիմաց Իրանից նավթի ներմուծումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 18:04 Asia/Tehran
  • Մոտ ապագայում Իրանը Ռուսաստան նավթ է արտահանելու

ITAR-TASS գործակալության փոխանցմամբ, ՌԴ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ մոտ ապագայում ռուսական Promsirieimport պետական ընկերության կողմից իրականացվելու է ապրանքի դիմաց Իրանից նավթի ներմուծումը:

Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ իր երկիրն առաջիկա ամսում սկսելու է Իրանից նավթի ներկրումը:

ՌԴ էներգետիկայի նախարարի խոսքերով, կողմերը համաձայնության են եկել օրական 100 հազար բարել նավթ մատակարարել Ռուսաստանին, որը կարող է իրականացվել սուափի ձևաչափով:

Անցյալ տարի ՌԴ էներգետիկայի նախարար  Ալեքսանդր Նովակի հետ հանդիպումից հետո, Իրանի նավթի նախարար ՝ Բիժան Նամդար Զանգանեն ասել էր, որ նշված արտածումային բեռնվածքի արժեքի կեսը կանխիկ վճարվելու է Իրանին, իսկ մնացածը ծախսվելու է Իրանի կողմից պահանջվող ռուսական ապրանքի ներմուծումների ֆիանսավորման համար: