Ռոհանի. Կանգնած ենք մնալու Իրաքի կառավարության կողքին
https://parstoday.ir/hy/news/iran-i72967-Ռոհանի._Կանգնած_ենք_մնալու_Իրաքի_կառավարության_կողքին
ԻԻՀ նախագահն ընդգծելով Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ազգային միասնականությանը հակադրվող ցանկացած քայլի հետ ԻԻՀ-ի հակառակությունն, ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ նրանց օրինականությունն Իրաքի սահմանադրության շրջանակներում է իմաստ ստանում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2017 04:11 Asia/Tehran
  • Ռոհանի. Կանգնած ենք մնալու Իրաքի կառավարության կողքին

ԻԻՀ նախագահն ընդգծելով Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ազգային միասնականությանը հակադրվող ցանկացած քայլի հետ ԻԻՀ-ի հակառակությունն, ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ նրանց օրինականությունն Իրաքի սահմանադրության շրջանակներում է իմաստ ստանում»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «ԻԻՀ-ն լիարժեքորեն պաշտպանում է Իրաքի կենտրոնական կառավարությանը»:

Ռոհանին  նշել է, որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը չնայած  բոլոր խնդիրներին, իր հնարամտությամբ ու խոհեմությամբ կշրջանցի նաև հանրաքվեի խնդիրը: Նա հավելել է. «Իրաքի սահմանադրությունը պետք է հարգվի բոլորի կողմից և դրան շրջանցելն անօրինական քայլ կհամարվի»:

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին, հեռախոսազրույցի ժամանակ ողջունելով Իրաքի տարածքային ամբողջականության ու ազգային միասնականության կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումն, ընդգծել է. «Իրաքի կենտրոնական իշխանությունը Սահմանադրությամբ նշվածից  շատ ավելի լայն լիազորություններ է փոխանցել Իրաքի Քուրդստանի տարածքին:  Բարեզանիի քայլն ուղղված է Իրաքի տարածքային ամբողջականության ու սահմանադրության դեմ և չի կարող ընդունելի լինել»: