Ռոհանի. Կանգնած ենք մնալու Իրաքի կառավարության կողքին
ԻԻՀ նախագահն ընդգծելով Իրաքի տարածքային ամբողջականությանն ու ազգային միասնականությանը հակադրվող ցանկացած քայլի հետ ԻԻՀ-ի հակառակությունն, ասել է. «Բոլորը պետք է իմանան, որ նրանց օրինականությունն Իրաքի սահմանադրության շրջանակներում է իմաստ ստանում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի օրը Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է. «ԻԻՀ-ն լիարժեքորեն պաշտպանում է Իրաքի կենտրոնական կառավարությանը»:
Ռոհանին նշել է, որ Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը չնայած բոլոր խնդիրներին, իր հնարամտությամբ ու խոհեմությամբ կշրջանցի նաև հանրաքվեի խնդիրը: Նա հավելել է. «Իրաքի սահմանադրությունը պետք է հարգվի բոլորի կողմից և դրան շրջանցելն անօրինական քայլ կհամարվի»:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին, հեռախոսազրույցի ժամանակ ողջունելով Իրաքի տարածքային ամբողջականության ու ազգային միասնականության կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումն, ընդգծել է. «Իրաքի կենտրոնական իշխանությունը Սահմանադրությամբ նշվածից շատ ավելի լայն լիազորություններ է փոխանցել Իրաքի Քուրդստանի տարածքին: Բարեզանիի քայլն ուղղված է Իրաքի տարածքային ամբողջականության ու սահմանադրության դեմ և չի կարող ընդունելի լինել»: