Սալեհի. «Կրկին չենք բանակցելու ՀԳՀԾ-ի շուրջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i73929-Սալեհի._Կրկին_չենք_բանակցելու_ՀԳՀԾ_ի_շուրջ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է, որ Իրանը պատրաստ չէ կրկին բանակցել ՀԳՀԾ-ի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2017 14:56 Asia/Tehran
  • Սալեհի. «Կրկին չենք բանակցելու ՀԳՀԾ-ի շուրջ»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ընդգծել է, որ Իրանը պատրաստ չէ կրկին բանակցել ՀԳՀԾ-ի շուրջ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության տված հարցազրույցում անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի շուրջ բանակցելու կապակցությամբ  ներկայացրած առաջարկին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար  Ալի Աքբար Սալեհին ասել է.-«ՀԳՀԾ-ը ստորագրող մյուս կողմերը բազմիցս հայտարարել են, որ  հնարավոր չէ կրկին բանակցել  ՀԳՀԾ-ի շուրջ»:

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու հավանականության մասին Ալի Աքբար Սալեհին ասել.-«Եթէ միայն ԱՄՆ-ը դուրս գա ՀԳՀԾ-ից, այդ դեպքում միջուկային գործարքը վերահսկող հանձնաժողովն Իրանում որոշում կկայացնի այդ կապակցությամբ»:

2016 թ.-ին Իրանը և 5+1 խումբը համաձայնություն են կայացրել ՀԳՀԾ-ի շուրջ: ԱՄՆ-ը փորձում է խախտել միջուկային համաձայնությունը:

ԱՄՆ-ի Նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ը բնութագրել է որպես վատ համաձայնություն և փորձում է խախտել այն: Աշխարհը դեմ է Դոնալդ Թրամփի քայլերին: