Խոշռու. Շրջափակումները հակասում են միջազգային իրավունքին և առևտրի համակարգին
ՄԱԿ-ում Իրանի դեսպան ու մշտական ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն հինգշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ի տնտեսական ու ֆինանսական հարցերով երկրորդ կոմիտեի նիստում պարզաբանել է համաշխարհային առևտրի կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները: Նա ընդգծել է կարիքների և ազգային քաղաքականության շրջագծում տարբեր երկրների կայուն զարգացման իրագործման նշանակությունն ու առևտրական բազմակողմ համակարգի հզորացման անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Խոշռուն նշել է, որ կազմակերպությունը բազմիցս ընդգծել է առանց խտրականության, հավասար պայմաններում և քաղաքական կողմնորոշումներից հեռու առևտրական բազմակողմ համակարգի գոյության անհրաժեշտությունը:
Ղոլամալի Խոշռուն անդրադարձել է նաև ՄԱԿ-ի դերակատարությանը և կարևորել Համաշխարհային առևտրի կազմակերպությանն անդամակցելու համար զարգացող երկրների նախապատրաստելու ուղղությամբ այդ կառույցի դերակատարությունը:
Նա միևնույն ժամանակ ընդգծեկ է, որ որոշ երկրների, այդ թվում Իրանի դեմ շրջափակումների անարդար գործադրումը հակասում է միջազգային իրավունքին և դեմ է բազմակողմ առևտրական համակարգին:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանն անդրադարձել է տարածաշրջանում ու աշխարհում Իրանի տնտեսական կարևոր դիրքին և ասել, որ առևտրական բաժնում Թեհրանը ողջունում է այլ երկրների հետ համագործակցությունը: