Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ.«Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացումը դավաճանություն էր»
https://parstoday.ir/hy/news/iran-i73991-Թեհրանի_ուրբաթօրյա_աղոթքի_առաջնորդ._Իրաքի_Քուրդստանում_հանրաքվեի_անցկացումը_դավաճանություն_էր
Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ասել է.«Անտեսելով Իրաքի կենտրոնական կառավարության և տարածաշրջանի պետությունների խորհուրդները, Իրաքի Քուրդստանի տարածքի պաշտոնատարները անջատման հանրաքվե անցկացնելով, դավաճանություն են թույլ տվել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2017 13:03 Asia/Tehran
  • Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդ.«Իրաքի Քուրդստանում հանրաքվեի անցկացումը դավաճանություն էր»

Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի առաջնորդն ասել է.«Անտեսելով Իրաքի կենտրոնական կառավարության և տարածաշրջանի պետությունների խորհուրդները, Իրաքի Քուրդստանի տարածքի պաշտոնատարները անջատման հանրաքվե անցկացնելով, դավաճանություն են թույլ տվել»:

Նշելով, որ ոչ մի երկիր պաշտոնապես չի ճանաչել Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն, Այաթոլլահ Ահմեդ Խաթամին հավաստիացրել է, թե Իրան-Իրաք-Թուրքիա համագործակցությունը ազդեցիկ  ճանապարհ է` Քուրդստանի տարածքում հանրաքվեի դավադրությանը դիմակայելու համար:

Դատապարտելով ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, Թեհրանի ուրբաթօրյա աղոթքի քարոզիչն ասել է.«Իրանը դատապարտում է աշխարհի ցանկացած կետում անմեղ մարդկանց սպանդը և համոզված է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը պետք է վերջ դնեն աշխարհի, այդ թվում Եմենի անմեղ ժողովրդի կոտորմանը:

Նշելով, որ ԱՄՆ-ը խախտել է ՀԳՀԾ-ի ոգին ու բովանդակությունը, Այաթոլլահ Ահմեդ Խաթամին ընդգծել է, որ հնարավոր չէ այս համաձայնության շուրջ կրկին բանակցություններ անցկացնել և Իրանի ժողովուրդն ու պաշտոնատարները չեն վստահում ԱՄՆ-ին: