Թախթ Ռավանչի.«Իրանը ՀԳՀԾ-ի վերաբերյալ այլ տարբերակներ ունի»
Իրանի ԱԳ նախարարի, Եվրոպայի և Ամերիկայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին ընդգծել է.«Եթե ԱՄՆ-ն ցանկանա դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, Իրանը այլ տարբերակներ ունի»,այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Նշելով,որ Համատեղ գործողություների համապարփակ ծրագիրը նման է երկկողմանի ճանապարհի, Իրանի ԱԳ նախարարի Ամերիկայի և Եվրոպայի հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ն չի խախտելու ,բայց նախապատրաստվել է տարբեր սցենարների համար»:
ՀԳՀԾ-ի վերաբերյալ Իրանի և «5+1» խմբի (Բրիտանիա, Ֆրանիսա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Գերմանիա) վերստին բանակցության մասին Իրանի փոխարտգործնախարարը հստակեցրել է.«ՀԳՀԾ-ն միայն միջուկային հարցի շուրջ է եղել և չպետք է այլ հարցեր ներգրավվել դրանում ու վերստին բանակցության թեմա դարձնել այն»:
Ակնարկելով սեպտեմբերնի 20-ին Նյու Յորքում կայացած Իրանի և Վեցյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, Թախթ Ռավանչին ասել է.«Այդ հանդիպման ժամանակ , «5+1» խմբի բոլոր անդամ երկրները ,այդ թվում Միացյալ նահանգները հաստատեցին ՀԳՀԾ-ով Իրանի տեխնիկական պարտավորությունների կատարումը,որը բազմիցս ընդգծվել է ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ զեկույցներում:
Իրանի փոխարտգործնախարարն ընդգծել է.«Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունները թշնամական բնույթ են կրում և Թեհրանը իրատեսական մոտեցում է ցուցաբերում իրադարձություններին»: