Վելայաթի.«Իրանի համար բոլոր տարբերակները դրված են սեղանին»
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրագործումը վերահսկող հանձնախմբի անդամ Ալի Աքբար Վելայաթին ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը վերահսկող հանձնախումբն այսօր նիստ է գումարել»:
Ալի Աքբար Վելայաթին ասել է.«ՀԳՀԾ-ի իրագործումը վերահսկող հանձնախմբի անդամների բանակցությունների արդյունքները հայտարարվելու են»:
«Իրանի համար բոլոր տարբերակները դրված են սեղանին և դիմացի կողմը պետք իմանա, որ ցանկացած քայլ կատարելու դեպքում, համարժեք պատասխան կստանա»,հավելել է Վելայաթին:
ԱՄՆ-ի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նկատմամբ շրջափակումներ սահմանվելու հավանականության մասին Վելայաթին ասել է.«Պահապանների կորպուսը տարածաշրջանում ԱՄՆ ընչաքաղցությունների դեմ պայքարում Իրանի ժողովրդի ներակայացուցիչն է և անկասկած եթե այդ կառույցի աջակցությունը չլիներ, այսօր ԻԼԻՊ-ի ահաբեկիչներն իրենց ձեռքը վերցրած կլինեին Սիրիան ու Իրաքը»:
Վելայաթին նշել է.«Իրանի ողջ ժողովուրդը միատարր է, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանդիսանում է այս դիմադրության խորհրդանիշը»: