Իրանը վճռական պատասխան կտա ՀԳՀԾ-ի դեմ ուղղված ԱՄՆ-ի ցանկացած քայլին
Իրանի իսլամական խորհրդարանի ղեկավար կազմի խոսնակն ասել է.«Եթե ԱՄՆ-ն մտադիր է դուրս գալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, պետք է հատուցում վճատարի, քանի որ Եվրամիությունը և «5+1» խումբը հովանավորում են այս միջուկային համաձայնությունը»:
Այսօր Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավաղ Զարիֆի ներկայությամբ կայացած Իսլամական խորհրդարանի դռնբաց նիստի շրջանակներում Բեհրուզ Նեըմաթին ասել է.«Այս նիստում քննարկվել են բոլոր հնարավոր սցենարները, որոնք Թրամփը և Կոնգրեսը կփորձեն իրականացնել ՀԳՀԾ-ի դեմ: Իրանը ևս իր հերթին նախագծեր է նախատեսել պատասխան քայլի համար»:
Անդրադառնալով Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեին, Նեըմաթին ասել է.«Իրանը հարգում է Իրաքի Սահմանադրության շրջանակում այդ երկրի ինքնիշխանությունը»: