Սալեհի. ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը միջազգային հետևանքներ կունենա
https://parstoday.ir/hy/news/iran-i74461-Սալեհի._ԱՄՆ_ի_կողմից_ՀԳՀԾ_ի_ոտնահարումը_միջազգային_հետևանքներ_կունենա
ԻԻՀ նախագահի տեղակալն ու Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Բրիտանիայի հետազոտական կենտրոնների փորձագետների և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը միջազգային հետևանքներ կունենա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 03:59 Asia/Tehran
  • Սալեհի. ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը միջազգային հետևանքներ կունենա

ԻԻՀ նախագահի տեղակալն ու Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Բրիտանիայի հետազոտական կենտրոնների փորձագետների և մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարումը միջազգային հետևանքներ կունենա:

Ալի Աքբար Սալեհին չորեքշաբթի երեկոյան Լոնդոնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կարևոր բնութագրեց ՀԳՀԾ-ն պաշտպանելու և միջազգային այդ համաձայնությունը ոտնահարող ԱՄՆ նախագահի տեսակետներին հակառակելու ուղղությամբ եվրոպական երկրների և 5+1 խմբի այլ անդամների դիրքորոշումները:

«ԻԻՀ-ն համաձայն ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի կառավարության ցուցաբերած վերաբերմունքին որոշում կընդունի»,-հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը:

Սալեհին ավելի վաղ հանդիպում ու զրույց է ունեցել Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ: Սալեհիի հետ հանդիպման ժամանակ Բորիս Ջոնսոնն ընդգծել էր ՀԳՀԾ-ի հանդեպ Լոնդոնի հովանավորությունը:

ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենը Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի պաշտոնական հրավերով երեքշաբթի գիշեր ժամանել է Լոնդոն: