Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրեն.«Իրանն աջակցում է թշնամու դեմ պայքարող ճակատին»
https://parstoday.ir/hy/news/iran-i74813-Իրանի_ռադիո_հեռուստատեսության_կազմակերպության_տնօրեն._Իրանն_աջակցում_է_թշնամու_դեմ_պայքարող_ճակատին
Կիրակի օրը, Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ Իրանը միշտ հովանավորում է թշնամու դեմ պայքարող արդար ճակատին, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենը հավաստիացրել է, որ ԻԻՀ Սիրիայի ժողովրդի ու կառավարության հովանավոր է:
(last modified 2026-05-05T07:42:44+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 07:37 Asia/Tehran
  • Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրեն.«Իրանն աջակցում է թշնամու դեմ պայքարող ճակատին»

Կիրակի օրը, Սիրիայի վարչապետ Էմադ Խամիսի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով, որ Իրանը միշտ հովանավորում է թշնամու դեմ պայքարող արդար ճակատին, Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենը հավաստիացրել է, որ ԻԻՀ Սիրիայի ժողովրդի ու կառավարության հովանավոր է:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Աբդոլալի Ալի Ասգյարին ասել է.«Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոհեմ առաջնորդմամբ, Իրանի և Սիրիայի լավ ու ամուր հարաբերությունների շնորհիվ իրանցի երիտասարդները նույնպես հովանավորում են Սիրիայի ժողովրդին և խափանում են տարածաշրջանային հավասարությունները»:

«Սիրիայում ահաբեկիչների ձախողումները տարածաշրջանում Դիմադրության ակտիվության արդյունքն են, որը կռվի դաշտում և թե լրատվական ոլորտում հաջողել է դիմակայել ահաբեկիչներին»,-ասել է Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության տնօրենը:

Հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով Սիրիայի ժողովրդի ու կառավարության նկատմամբ ԻԻՀ բազմակողմանի հովանավորությունները, Սիրիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկրի ժողովուրդն ու բանակը Իրանի և Դիմադրության ճակատի հովանավորությամբ, շուտով կատարյալ պարտության են մատնելու ահաբեկիչներին:

Բոլոր ոլորտներում, հատկապես լրատվական ոլորտում Իրանի հետ համագործակցությունների ընդլայման ցանկություն հայտնելով, Էմադ Խամիսն ասել է.«Իրանն ու Սիրիան պետք է կողք-կողքի և լրատվական սերտ համագործակցությամբ, կանխեն իրենց դեմ ուղղված մշակութային գրոհը»: