Խոշռու. Իսրայելը պատմության ամենաերկարատև ողբերգության հեղինակն է
https://parstoday.ir/hy/news/iran-i74968-Խոշռու._Իսրայելը_պատմության_ամենաերկարատև_ողբերգության_հեղինակն_է
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Սիոնիստական ռեժիմը մինչ այսօր անտեսել է ԱԽ-ի 68 բանաձևերն, ասաց. «Իսրայելի ռեժիմն սկիզբ առավ պաղեստինյան տարածքների բռնազավթմամբ և շարունակվել է այլ երկրների դեմ ոտնձգությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2017 04:06 Asia/Tehran
  • Խոշռու. Իսրայելը պատմության ամենաերկարատև ողբերգության հեղինակն է

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Սիոնիստական ռեժիմը մինչ այսօր անտեսել է ԱԽ-ի 68 բանաձևերն, ասաց. «Իսրայելի ռեժիմն սկիզբ առավ պաղեստինյան տարածքների բռնազավթմամբ և շարունակվել է այլ երկրների դեմ ոտնձգությամբ»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն չորեքշաբթի օրը Միջին Արևելքում ու Պաղեստինում իրավիճակի քննարկման նպատակով գումարված անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հավելեց. «Պաղեստինի բռնազավթումը և Սիոնիստական ռեժիմի ոտնձգողական ու զավթողական քաղաքականությունները Միջին Արևելքի բոլոր ճգնաժամերի կիզակետն են համարվում»:

«Իսրայելն ԱՄՆ-ի հովանավորությամբ զավթողականություն ու բազմաթիվ ոճրագործություններ է իրականացրել պաղեստինցիների դեմ և պատմության ամենաերկար ողբերգության հեղինակն է դարձել»,-հայտարարեց ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն անդրադառնալով Երուսաղեմը զավթած ռեժիմի հանդեպ ԱՄՆ-ի համակողմանի հովանավորությանը:

Խոշռուն նաև ընդգծեց. «Սիոնիստական ռեժիմի մասսայական կոտորածի այդ թվում քիմիական, բիոլոգիական ու միջուկային զենքերը Միջին Արևելքում խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ամենամեծ վտանգն են համարվում»:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հայտարարելով, որ ԱՄՆ-ն, Սիոնիստական ռեժիմն ու նրա դաշնակիցները ստեղծել ու պաշտպանում են տարածաշրջանում ահաբեկչական խմբերին, ասաց. «Որևէ երկիր ԻԻՀ-ի չափ չի պայքարել ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի դեմ»:

«ԻԻՀ-ն կանխեց Դամասկոսից մինչև Բաղդադ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի միջոցով ինքնակոչ խալիֆայության ձևավորումը»,-հայտարարեց Խոշռուն:

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձավ Իրանի և ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական կողմնորոշմանը և նշեց. «ՀԳՀԾ-ն չեղարկելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը դեմ են միջազգային հանրության ցանկությանը»:

«Այսօր ԻԻՀ-ի խոհեմ քաղաքականության ու դիրքորոշումների պատճառով ԱՄՆ-ն առավել քան երբևե մեկուսացվել է միջազգային հանրության մոտ»,-հայտարարեց ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը: