Իրանը ճշտորեն կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակներում հանձն առած պարտավորությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i75017-Իրանը_ճշտորեն_կատարում_է_ՀԳՀԾ_ի_շրջանակներում_հանձն_առած_պարտավորությունները
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կրկին հայտարարել է, որ Իրանը միշտ կատարել է իր պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր կոչվող համաձայնության շրջանակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 07:43 Asia/Tehran
  • Իրանը ճշտորեն կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակներում հանձն առած պարտավորությունները

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կրկին հայտարարել է, որ Իրանը միշտ կատարել է իր պարտավորությունները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիր կոչվող համաձայնության շրջանակում:

Հինգշաբթի օրը Փարիզում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ, հակադարձելով ԱՄՆ-ի նախագահի կեղծ հայտարարություններին, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Յուկիա Ամանոն ասել է.«Միջուկային ոլորտում ՀԳՀԾ-ի շրջանակում Թեհրանը կատարել է իր հանձնառությունները և առ այսօր մենք հասանելիություն ենք ունեցել բոլոր այն վայրերին, որտեղ ստուգումներ իրականացնելու կարիք է զգացվել»:

Մամլո ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը ևս ընդգծել  է, որ Իրանը հարգում է Վիեննայի միջուկային համաձայնությունը:

Ժան Իվ լե Դրիանն ասել է.«Վստահ ենք, որ Վիեննայի միջուկային համաձայնության հիմամբ՝ Իրանը ռազմական բնույթի միջուկային գործունեություն չի ծավալում և համաձայնության այդ հատվածը չափազանց կարևոր է»:

Նա նշել է, որ մինչ օրս Իրանի միջուկային աշխատանքներում խախտումներ չեն նկատվել և վստահորեն կարելի է ասել, որ Իրանի միջուկային գործունեության մասին ոչ մի մտահոգություն չկա:

ՀԳՀԾ-ի մասին հրապարակված ութ զեկույցներում ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է, որ Իրանը ճշտորեն կատարում է ՀԳՀԾ-ի շրջանակներում հանձն առած պարտավորությունները։