Իրանն արձագանքեց Աֆղանստանի մզկիթներում ահաբեկչական պայթյունին
https://parstoday.ir/hy/news/iran-i75050-Իրանն_արձագանքեց_Աֆղանստանի_մզկիթներում_ահաբեկչական_պայթյունին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Աֆղանստանի Կաբոլ և Ղոր մզկիթներում ահաբեկչական հարձակումներըշ որոնց պատճարով զոհվեցին մեծ թվով աղոթարարներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 04:06 Asia/Tehran
  • Իրանն արձագանքեց Աֆղանստանի մզկիթներում ահաբեկչական պայթյունին

Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Աֆղանստանի Կաբոլ և Ղոր մզկիթներում ահաբեկչական հարձակումներըշ որոնց պատճարով զոհվեցին մեծ թվով աղոթարարներ:

Բահրամ Ղասեմին ուրբաթ օրն արձագանքելով Աֆղանստանի Կաբոլի և Ղորի մզկիթների դեմ  արյունալի ահաբեկչական հարձակումներին, ցավակցեց Աֆղանստանի ժողովրդին ու կառավարությանը և ասաց. «Արյունախում ահաբեկիչներն ու հետադեմ թաքֆիրականները, որոնք խորթ են կրոնին ու մարդկայնությանը, կրկին անգամ կույր ու նողկալի հարձակումների թիրախ դարձրին Աֆղանստանի բռնահարված, տառապած ու անմեղ ժողովրդին, որի նպատակն է հարևան երկիր Աֆղանստանում կրոնական տարաձայնություն և անապահովություն սերմանել»:

«ԻԻՀ-ն մինչև բռնարարքների, ոճրագործության, ահաբեկչության ու անապահովության լիովին արմատախիլ դառնալը կանգնած է մնալու Աֆղանստանի դիմադրող ժողովրդի ու կառավարության կողքին»,-ընդգծեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:

Աֆղանստանի Կաբոլում ու Ղորում գտնվող երկու մզկիթների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 60 մարդ և վիրավորվեցին տասնյակ ուրիշներ:

Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: