Վելայաթի. ՀԳՀԾ-ն նոր պայմաններ չի կարող պարունակել
https://parstoday.ir/hy/news/iran-i75102-Վելայաթի._ՀԳՀԾ_ն_նոր_պայմաններ_չի_կարող_պարունակել
Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն նոր պայմաններ չի կարող պարունակել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 03:34 Asia/Tehran
  • Վելայաթի. ՀԳՀԾ-ն նոր պայմաններ չի կարող պարունակել

Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամն ընդգծել է. «ՀԳՀԾ-ն նոր պայմաններ չի կարող պարունակել»:

Իրանի Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամ Ալիաքբար Վելայաթին շաբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ Իրանի հրթիռային հզորության շուրջ բանակցելու կապակցությամբ եվրոպացիների վերջին դիրքորոշման մասին ասել է. «Իրանի հրթիռային պաշտպանության թեման ԻԻՀ  համակարգի որոշումն է և Իրանն իրեն պաշտպանելու համար որևէ մեկից իրավունք չի ստանալու»:

«Իրանի հրթիռային հզորությունը ԻԻՀ կարմիր գիծն է և օտարներին չի առնչվում»,-հայտարարել է Վելայաթին:

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի ներկայությանը նա ասել է. «Միայն տարածաշրջանում բնակվողները տարածաշրջանում ներկայության իրավունք ունեն և ԻԻՀ-ն այս տարածաշրջանին մաս է կազմում ու բնական կերպով պաշտպանում է իր դաշնակիցները համարվող Իրաքին, Սիրիային, Պաղեստինին ու Լիբանանին»: