Իրաքի վարչապետը ժամանել է Թեհրան
Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին Թուրքիա կատարած մեկօրյա ուղևորությունից հետո, ԻԻՀ պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով չորեքշաբթի օրը քաղաքական, տնտեսական ու մշակութային բարձրաստիճան մի պատվիրակություն գլխավորելով, ժամանել է Թեհրան:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Հեյդար Ալ-Էբադիին այսօր առավոտյան «Սաադաբադ» պատմական համալիրում պաշտոնապես կդիմավորի ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին, որից հետո կողմերը կզրուցեն Իրանի ու Իրաքի հարաբերությունների, նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:
Մեկօրյա այցի շրջանակներում Հեյդար Ալ-Էբադին Իրանի պաշտոնատարների հետ բանակցելու է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների, քաղաքական, ապահովական, տնտեսական ու առևտրական համագործակցությունների ամրապնդման, ԻԼԻՊ-ին հաջորդելիք շրջանում տարածաշրջանի ապագա ճակատագրի կապակցությամբ Իրաքի կողմնորոշման, ինչպես նաև Իրաքի ազգային ինքնիշխանության ու միատարրության պահպանման անհրաժեշտության շուրջ:
Սա վերջին մեկ տարվա ընթացքում Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադու երկրորդ ուղևորությունն է Թեհրան:
Ալ-Էբադին մինչև Թեհրան ժամանելը Թուրքիա կատարած մեկօրյա ուղևորության ընթացքում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ու վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Կողմերը զրուցել են երկկողմ ու տարածաշրջանային հարցերի շուրջ: