Թախթ Ռավանչի. Եվրոպան պետք է հստակեցնի ՀԳՀԾ-ի հանդեպ իր դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/iran-i75802-Թախթ_Ռավանչի._Եվրոպան_պետք_է_հստակեցնի_ՀԳՀԾ_ի_հանդեպ_իր_դիրքորոշումը
ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման ու Իրանի դեմ նոր շրջափակումներ գործադրվելու դեպքում Եվրոպան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 12:54 Asia/Tehran
  • Թախթ Ռավանչի. Եվրոպան պետք է  հստակեցնի ՀԳՀԾ-ի հանդեպ իր դիրքորոշումը

ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման ու Իրանի դեմ նոր շրջափակումներ գործադրվելու դեպքում Եվրոպան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»:

Երեքշաբթի օրը, Փարիզի Միջազգային դիվանագիտության ակադեմիայում, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշումն անկեղծ չե և այդ երկիրը ցանկանում է միջավայրն անորոշ դարձնել արտասահմանյան ընկերությունների համար»:

«Եվրոպական երկրներն էլ իրենց բանկերին Իրանում աշխատանք ծավալելու կապակցությամբ խրախուսելու հարցում բավարար ջանք չեն գործադրել»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարարը:

Ֆրանսիայի պատասխանատուների հետ հանդիպման նպատակով Փարիզ մեկնած Թախթ Ռավանչին ընդգծել է. «Իրանը չի լինելու ՀԳՀԾ-ից հրաժարվող առաջին կողմը, սակայն նախապատրաստվել է ցանկացած սցենարի համար»: