Ռոհանի .«Թշնամիները փորձում են տարածաշրջանում նոր դավեր նյութել»
Ըստ «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման, շաբաթ՝ նոյեմբերի 11-ին անդրադառնալով ահաբեկիչների դեմ պայքարում տարածաշրջանի ժողովուրդների հաջողություններին, ԻԻՀ նախագահն ասել է.«Այսօր Իրաքի, Սիրիայի և Լիբանանի ժողովուրդները բարեկամ երկրների, մասնավորապես Իրանի աջակցությամբ, կարողացել են ձերբազատվել այդ խնդիրներից, և ահաբեկչություն կոչվող խնդիրը գնալով ոչնչանում է»:
«Ձախողվել է նաև տարածաշրջանում աշխարհագրական սահմանները խախտելու և երկրների մասնատման թշնամիների ծրագիրը: Հաշվի առնելով այսօրվա հաջողությունները, պարզ է , որ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը և նրանց վարձկանները պետք է զայրացած ու անհանգիստ լինեն»․ ավելացրել է ԻԻՀ նախագահը:
Նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եմենի ժողովուրդը տարիներ ռմբակոծությունների է ենթարկվել: Երկրի օդային ու ծովային սահմանները և ժողովրդին օգնելու ճանապարհները փակ են և դա անհանդուրժելի է»:
ԻԻՀ նախագահը նաև բարձր է գնահատել Հոսեյնական Արբաինի քայլերթին Իրանի ժողովրդի մասնակցությունը և շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ Իմամ Հոսեյնի ուխտավորներին հյուրընկալելու համար: