Ղասեմի. Ֆրանսիան չպետք է ազդվի տարածաշրջանի որոշ երկրների հայտրարություններից
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն արձագանքելով Իրանի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահի հայտարարություններին, ընդգծել է. «Ֆրանսիան չպետք է հայտնվի Իրանի դեմ ուղղված Պարսից ծոցի տարածաշրջանի որոշ երկրների անհիմն հայտարարություններից»:
Ֆրանսիայի նախագահը չորեքշաբթի օրը Էմիրություններում հայտարարել էր. «ԻԻՀ տարածաշրջանային գործունեության ու հրթիռային ծրագրի հանդեպ կտրուկ մոտեցում պիտի ցուցաբերել»:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրը ցավ հայտնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունների կապակցությամբ, ասել է. «Մակրոնն ու Ֆրանսիայի մյուս պաշտոնատարները գիտակցում են, որ այդ մեղադրանքները չեն համապատասխանում Միջին Արևելքի տարածաշրջանում վերջին տասնամյակների զարգացումների իրականությանը»:
Ղասեմին նշել է, որ Փարիզը Միջին Արևելքի և Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանի զարգացումների կապակցությամբ պիտի իրատես, արդար ու հեռատես լինի: «Պատասխանատու մոտեցումը պահանջում է, որ Ֆրանսիան Պարսից ծոցի տարածաշրջանում իր դաշնակիցներին համոզի, որպեսզի խոհեմ և ոչ-զգացական քաղաքականություն ու կողմնորոշում որդեգրեն». ասել է նա:
«Ֆրանսիան լիովին իրազեկված է ԻԻՀ-ի պաշտպանական հարցերը բանակցության թեմա չդառնալու Իրանի կտրուկ դիրքորոշման մասին»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն չի կարող կրկին բանակցության թեմա դառնալ:
Ղասեմին անդրադարձել է նաև Եմենի դեմ Արաբիայի հարձակմանը: Նա ասել է. «Չպետք է լռել Եմենում Արաբիայի ընթացիկ ոճրագործությունների, քաղաքացիական կենտրոնների ու վայրերի մշտական ռմբակոծության և այդ երկրի անմեղ կանանց ու երեխաների անխնա կոտորածի հանդեպ»: