Ղասեմի .«Անցել են Իրանին մեղադրելու ժամանակները»
https://parstoday.ir/hy/news/iran-i76012-Ղասեմի_._Անցել_են_Իրանին_մեղադրելու_ժամանակները
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Բահրեյնի նավթամուղի պայթյունում Իրանի մասնակցության հետ կապված այդ երկրի պետայրերի անհիմն հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2017 06:55 Asia/Tehran
  • Ղասեմի .«Անցել են Իրանին մեղադրելու ժամանակները»

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Բահրեյնի նավթամուղի պայթյունում Իրանի մասնակցության հետ կապված այդ երկրի պետայրերի անհիմն հայտարարությունները:

Բահրեյնի ԱԳ նախարար Շեյխ Խալեդ Բին Ահմեդ Ալե-Խալիֆան հայտարարել էր, որ իր երկրի նավթամուղի պայթյունի հարցում Իրանը մասնակցություն է ունենցել:

Ուրբաթ օրը Բահրեյնի կենտրոնում պայթել է գլխավոր նավթամուղը:

«Ցանկացած դեպքից հետո Բահրեյնի պաշտոնյաները միայն մեղադրում են Իրանին: Նրանք պետք է իմանան, որ անցել են նման մեղադրանքներ ներկայացնելու և մեղքն այլոց վրա բարդելու ժամանակները». կիրակի օրն ասել է Բահրամ Ղասեմին:

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի հավաստմամբ՝ Իրանը մշտապես հավատարիմ է մնացել բոլոր հարևանների անվտանգության ու կայունության պահպանման սկզբունքին:

ԻԻՀ-ը բազմիցս հայտարարել է, որ անցյալի սխալ քաղաքականությունից հրաժարվելով, տարածաշրջանի երկրները պետք է ճիշտ պատկերացնեն առկա իրողությունը և առանց կամակորության, կարգավորեն խնդիրները: