Իրանը և Ավստրիան համատեղ առևտրի պալատ կբացեն
https://parstoday.ir/hy/news/iran-i76170-Իրանը_և_Ավստրիան_համատեղ_առևտրի_պալատ_կբացեն
Իրանի արդյունաբերության , հանքերի, գյուղատնտեսության և առևտրի պալատի նախագահը և Թեհրանում Ավստրիայի դեսպանը քննարկել են համատեղ առևտրի պալատ բացելու հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2017 08:29 Asia/Tehran
  • Իրանը և Ավստրիան համատեղ առևտրի պալատ կբացեն

Իրանի արդյունաբերության , հանքերի, գյուղատնտեսության և առևտրի պալատի նախագահը և Թեհրանում Ավստրիայի դեսպանը քննարկել են համատեղ առևտրի պալատ բացելու հարցը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդմամբ՝ Թեհրանում Ավստրիայի դեսպան Շտեֆան Շուլցի հետ հանդիպմանը, Ղոլամհոսեյն Շաֆեին ասել է.«Իրանի առևտրի պալատների նախագահները մոտ ապագայում Վիեննա են մեկնելու ՝ համատեղ առևտրի պալատ բացելու շուրջ մտքեր փոխանակելու նպատակով»:

«Իրանն ուշագրավ ներկայություն ունի Կովկասում, կենտրոնական Ասիայում, Իրաքում և Աֆղանստանում: Թեհրանը և Վիեննան կարող են այդ երկրների հետ եռակողմ համագործակցություն ծավալել».ասել է Շաֆեին:

Թեհրանում Ավստրիայի դեսպանն ասել է.«Իրանի հետ համագործակցելու համար Ավստրիայի կողմից  մեկ միլիարդ դոլարի վարկի տրամադրումը եղել է Թեհրանի և Վիեննայի հարաբերություններում արված կարևոր քայլը : Ավստրիան կարող է բոլոր ոլորտներում Իրանի համար վստահելի գործընկեր լինել»:

2016 թվականին Իրանի և Ավստրիայի առևտրական փոխանակումների ծավալը կազմել է շուրջ 380 միլիոն եվրո: