Հելգա Շմիտդ.«ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելը բացառում է»
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղկալ Հելգա Շմիտդն անդրառանալով ՀԳՀԾ-ին Իրանի հանձնառությանն ընդգծել է.-«Միջուկային բանակցության շուրջ կրկին բանակցելը բացառվում է»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Սպահան քաղաքում կայացած «Միջուկային համագործակցություններ, զարգացումներ և հեռանկարներ» անունով սեմինարում Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղկալ Հելգա Շմիտդն ասել է.-«ՀԳՀԾ-ն ցույց տվեց, որ հնարավոր է միջուկային խաղաղնպատակ ծրագրի ծուրջ համագործակցել»:
Շմիտդը հավելել է.-«ՀԳՀԾ-ի արդյունքում հնարավոր եղավ զարգացնել Իրանի միջուկային ծրագիրը և այսօր իրանցի գիտնականները կարող են համագործակցել միջազգային կառույցների հետ»:
Եվրամիության էներգետիկայի հանձնաժողովի տնօրեն Դոմենիկ Ռիստորին ասել է.-«Եվրամիությունը հովանավորում է Իրանի միջուկային խաղաղանպատակ գործունեությունը»:
Ռիստորին հույս է հայտնել, որ ավելի կընդլայնվեն Իրանի և Եվրամիության համագործակցությունները:
Երեքշաբթի նոյեմբերի 21-ին Սպահանում մեկնարկել է «Միջուկային համագործակցություններ, զարգացումներ և հեռանկարներ» անունով երկօրյա սեմինարը: