Մոհեբան Ահլե Բեյթ համաժողովի մասնակիցները հանդիպել են Իրանի մեծարգո առաջնորդին
https://parstoday.ir/hy/news/iran-i76747-Մոհեբան_Ահլե_Բեյթ_համաժողովի_մասնակիցները_հանդիպել_են_Իրանի_մեծարգո_առաջնորդին
«Մեծ մարգարեի գերդաստանի կողմնակիցները և թաքֆիրականների հարցը» համաշխարհային համաժողովի մասնակիցները այսօր առավոտյան հանդիպել են Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 16:10 Asia/Tehran
  • Մոհեբան Ահլե Բեյթ համաժողովի մասնակիցները հանդիպել են Իրանի մեծարգո առաջնորդին

«Մեծ մարգարեի գերդաստանի կողմնակիցները և թաքֆիրականների հարցը» համաշխարհային համաժողովի մասնակիցները այսօր առավոտյան հանդիպել են Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, «Մեծ մարգարեի գերդաստանի կողմնակիցների և թաքֆիրականների հարցը» համաժողովի անցկացման շրջանակներում, Այաթոլլահ Ահմադ Ջաննաթին անդրադարձել է Սիրիայում և Իրաքում հակաահաբեկչական պայքարում Իրանի արձանագրած հաղթանակներին: Նա  հավելել է.«Այդ հաղթանակի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր մուսուլմաններին, մասնավորապես մեծարգո առաջնորդին, գեներալ Սոլեյմանիին և հուսուվ եմ, որ բոլորը հաջողություններ ունենան»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի օրը իսլամական աշխարհի ավելի քան 500 մտավորականների մասնակցությամբ Թերանում մեկնարկել է «Մեծ մարգարեի գերդաստանի կողմնակիցները և թաքֆիրականների հարցը» խորագրով համաժողովը: Երկօրյա համաժողովին մասնակցում են շիա և սուննի հոգևորականներ, մտավորականներ  և համալսարանի դասախոսներ: