Զորավար Սալամի. ԻԼԻՊ-ի ոչնչացումը մեծ հաղթանակ է իսլամ աշխարհի համար
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարի տեղակալը հայտարարել է, որ դիմադրության ճակատի հաղթանակն ու ԻԼԻՊ-ի ոչնչացումը տարածաշրջանում ահաբեկչական-թաքֆիրական չարաբաստիկ երևույթի վերջն էր:
Կիրակի օրը Սպահանում կայացած աշխարհազորայինների մեծ համախմբման ընթացքում Հոսեյն Սալամին հայտարարել է. «ԻԼԻՊ ահաբեկչական խմբի և տարածաշրջանում ահաբեկչական-թաքֆիրական չարաբաստիկ երևույթի ոչնչացումը մեծ հաղթանակ է իսլամ աշխարհի համար»:
Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատարի տեղակալն ԻԼԻՊ-ի դեմ հաղթանակն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ մեծապետականության աշխարհի սադրանքների դեմ մուսուլմանների հաղթանակը համարելով, հավելել է. «Թաքֆիրական սադրանքի հրդեհի մարումը վերջակետ դրեց ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի, Բրիտանիայի ու Ալե Սաուդի ռազմավարական երազանքներին»:
«ԻԼԻՊ-ի հաղթանակների ու քաղաքաների անկման շարանը շարունակվելու դեպքում, ոչ միայն Իրաքում ու Սիրիայում, այլ ողջ իսլամ աշխարհում ու նաև դրա սահմաններից դուրս մարդկային հսկա աղետի ականատես էինք լինելու»,-հայտարարել է բրիգադային գեներալ Սալամին: