Լարիջանի. Թրամփը ցանկանում է իրանաֆոբիայի քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i77047-Լարիջանի._Թրամփը_ցանկանում_է_իրանաֆոբիայի_քաղաքականությունը
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանաֆոբիա տարածելով նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2017 01:28 Asia/Tehran
  • Լարիջանի. Թրամփը ցանկանում է իրանաֆոբիայի քաղաքականությունը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրանաֆոբիա տարածելով նպատակ ունի աշխարհին հրաժարեցնել Իրանի հետ հարաբերություններից»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, կիրակի օրը  Թեհրանում, Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունն, Ալի Լարիջանին  ասել է. «Չպետք է թույլ տալ, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ու նրա որոշ դաշնակիցների անհիմն մեղադրանքները միջազգային այս համաձայնագրի գործադրման ճանապարհին խոչընդոտ առաջացնեն»:

«ԻԻՀ-ն մշտապես ձգտել է հակամարտությունների բանակցության ու երկխոսության միջոցով կարգավորմանը»,-հայտարարել է Լարիջանին, նշելով տարածաշրջանում ու աշխարհում կայունության ու անվտանգության հաստատման մեծ նշանակությունը:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը հավելել է. «ԻԻՀ-ն իր բոլոր ջանքերն ի գործ է դրել ահաբեկչության դեմ պայքարի ճանապարհին»:

Նա նաև ողջունել է ԵՄ-ի հետ Իրանի տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:

Հանդիպման ժամանակ Լևանդովսկին ընդգծելով ՀԳՀԾ-ի հանդեպ ԵՄ-ի հավատարմությունն, ասել է. «Եվրոպան կանգնած է մնալու Իրանի կողքին»:

Եվրախորհրդարանում ԻԻՀ-ի հետ հարաբերությունների խմբի նախագահը ողջունելով ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ Իրանի ջանքերը, հավելել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի ջանքերը որևէ մեկից գաղտնի չեն»: