Զարիֆ. Իրանը Սիրիայում ներկա է Դամասկոսի պաշտոնական դիմումի համաձայն է
https://parstoday.ir/hy/news/iran-i77419-Զարիֆ._Իրանը_Սիրիայում_ներկա_է_Դամասկոսի_պաշտոնական_դիմումի_համաձայն_է
ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսության միջազգային նիստում ընդգծել է. «Իրանը Սիրիայում ներկա է այդ երկրի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 04:17 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը Սիրիայում ներկա է Դամասկոսի պաշտոնական դիմումի համաձայն է

ԻԻՀ ԱԳ նախարարը հինգշաբթի երեկոյան Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսության միջազգային նիստում ընդգծել է. «Իրանը Սիրիայում ներկա է այդ երկրի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն»:

Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011 թվականին՝ տարածաշրջանում հավասարությունները հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների հովանավորած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ ներխուժմամբ: Դրանից հետո Սիրիան ահաբեկիչների դեմ պայքարում Դամասկոսին օժանդակելու կապակցությամբ դիմում ներկայացրեց Իրանին ու Ռուսաստանին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս նիստում նաև անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի, Ջեբհաթ-ալ-Նուսրայի ու Թալիբների դեմ որոշ երկրների հովանավորությանը Նա ասել է. «Այդ երկրները դեռ շարունակում են սխալ ընտրություն կատարել»:

«Բոլորս համագործակցաբար Միջին Արևելքը բնակության համար ապահով վայր պիտի դարձնենք»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը, հիշեցնելով, որ տարածաշրջանի որոշ երկրներ այն պատկերացումն ունեն, որ հարևանների հետ համագործակցության փոխարեն կարող են զենք գնելով անվտանգություն գնել:

«Սաուդյան Արաբիան մերժել է Սիրիայում ու Եմենում հրադադարի ու խաղաղության համար բոլոր այլընտրանքները»,-նկատել է Զարիֆը:

ԻԻՀ ԱԳ նախարարը ՀԳՀԾ-ի կապակցությամբ ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն կողմերի նվաճած ամենալավ համաձայնություն է: