Լարիջանի. Իրանն ու Ռուսաստանը թմրաբիզնեսի դեմ պայքարում ընդլայնված համագործակցություն ունեն
https://parstoday.ir/hy/news/iran-i77651-Լարիջանի._Իրանն_ու_Ռուսաստանը_թմրաբիզնեսի_դեմ_պայքարում_ընդլայնված_համագործակցություն_ունեն
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, ով մի պատվիրակություն գլխավորելով թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա է ուղևորվել, ասել է. «Իրանն ու Ռուսաստանը թմրաբիզնեսի դեմ պայքարում ընդլայնված համագործակցություն ունեն»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 07:13 Asia/Tehran
  • Լարիջանի. Իրանն ու Ռուսաստանը թմրաբիզնեսի դեմ պայքարում ընդլայնված համագործակցություն ունեն

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, ով մի պատվիրակություն գլխավորելով թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մոսկվա է ուղևորվել, ասել է. «Իրանն ու Ռուսաստանը թմրաբիզնեսի դեմ պայքարում ընդլայնված համագործակցություն ունեն»:

Կիրակի օրը Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծելով թմրաբիզնեսի դեմ պայքարի ուղղությամբ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, Ալի Լարիջանին հավելել է. «Իրանն ու Ռուսաստանը, պետք է համախոհություն  ունենան թմրաբիզնեսի դեմ պայքարի աղբյուրի և   դրա մեթոդների շուրջ »:

Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել է Մոսկվայում գումարվելիք Թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային համաժողովում խորհրդարանական փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Նա նմել է, որ, Մոսկվա կատարած իր ուղևորության նպատակն է մասնակցել թմրաբիզնեսի դեմ պայքարի համաժողովին և քննարկել այդ բնագավառում խորհրդարանների դերակատարությունը:

«Որոշ երկրներ, թմրաբիզնեսի ու ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Աֆղանստանում ներկայություն ունենալով, փորձեցին վերահսկել այդ հարցերը, սակայն նրանց ներկայության արդյունքում թմրադեղերի արտադրության ծավալը մի քանի անգամ հավելում կրեց»,-հայտարարել է Լարիջանին:

Նա  նշել է, որ Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ նիստեր են գումարվելու:  «Այդ նիստերի նպատակն է ընդլայնել Իրանում ներդրման համար ռուսական կարևոր ընկերությունների ներկայությունը». հավելել է Լարիջանին:

Թմրաբիզնեսի դեմ պայքարի միջազգային համաժողովն աշխարհի ավելի քան 40 երկրների խորհրդարանների նախագահների ներկայությամբ երկուշաբթի օրը կմեկնարկի Մոսկվայում: