Իրանը մշակում է սցենարներ՝ ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ խախտումներին դիմագրավելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i78505-Իրանը_մշակում_է_սցենարներ_ՀԳՀԾ_ի_հարցում_ԱՄՆ_խախտումներին_դիմագրավելու_համար
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի տեղեկացմամբ, ՀԳՀԾ-ի իրանական պատվիրակությունն ԱՄՆ-ի խախտումներին դիմագրավելու նպատակով սցենարներ է մշակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 06:43 Asia/Tehran
  • Իրանը մշակում է սցենարներ՝ ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ խախտումներին դիմագրավելու համար

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի տեղեկացմամբ, ՀԳՀԾ-ի իրանական պատվիրակությունն ԱՄՆ-ի խախտումներին դիմագրավելու նպատակով սցենարներ է մշակում:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությանը տված հարցազրույցում, Բահրամ Ղասեմին անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի քննարկման ժամկետի ավարտի մասին, նշելով.«Իրանի իսլամական հանրապետությունն ամբողջական պատրաստ իրավիճակում է այդ հարցում Վաշինգտոնի խափանումների դիմագրավման համար»:

«ԻԻՀ-ը, Եվրամիությունը և աշխարհի մյուս երկրները, մասնավորապես միջուկային բանակցություններին մասնակից պետություններն ԱՄՆ-ից ակնկալում են իրականացնել միջուկային համաձայնության շրջանակում ստանձած հանձնառությունները».ասել է Բահրամ Ղասեմին:

Դեկտեմբերի 12-ին ավարտվել է ԱՄՆ-ի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի առկախված պատժամիջոցների իրականացման հարցը պարզելու համար Կոնգրեսին տրված երկամսյա ժամկետը:

ԱՄՆ պետքարտուղար՝ Ռեքս Թիլերսոնի հայտարարությամբ, ՀԳՀԾ-ն թերություններ ունի և իր երկիրը բանակցություններ է վարում դաշնակիցների հետ ՝ միջուկային համաձայնության ամբողջական իրագործման համար: