Շամխանի.«Մարդու իրավունքների նկատմամբ Իրանի ցուցաբերած ուշադրությունը Սահմանադրության նկատմամբ հարգանքի արդյունքն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i78805-Շամխանի._Մարդու_իրավունքների_նկատմամբ_Իրանի_ցուցաբերած_ուշադրությունը_Սահմանադրության_նկատմամբ_հարգանքի_արդյունքն_է
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մարդու իրավունքների նկատմամբ ԻԻՀ-ի ցուցաբերած ուշադրությունը համարել է Սահմանադրության սկզբունքը հարգելու արդյունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2017 12:42 Asia/Tehran
  • Շամխանի.«Մարդու իրավունքների նկատմամբ Իրանի ցուցաբերած ուշադրությունը Սահմանադրության նկատմամբ հարգանքի արդյունքն է»

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մարդու իրավունքների նկատմամբ ԻԻՀ-ի ցուցաբերած ուշադրությունը համարել է Սահմանադրության սկզբունքը հարգելու արդյունքը:

Շաբաթ օրը Իրանի քրեական օրենքներում մարդու իրավունքների սկզբունքների արձանագրման մասնագիտական համագումարում, Ալի Շամխանին ասել է.«Թեև քաղաքական միջավայրը թունավորելով տերությունները ձգտում են մարդու իրավունքների քողի տակ մարտահրավեր նետել Իրանին, դա չպետք է խոչընդոտ հանդիսանա հավանական թերությունների վերացման համար»:

Նշելով, որ արդարությունն ու ներումն Իսլամի ուսմունքի հիմունքներով դատական համակարգի սկզբունքներն են համարվում, Շամխանին հավաստել է.«Քրեական դատավարության ընթացակարգի հարգումը և ձերբակալման օրինական պատճառներին ուշադրություն դարձնելը համարվում են դատական ընթացակարգի որակավորման անհրաժեշտ հանգամանքները»:

Ըստ Շամխանիի՝ լրատվամիջոցները պետք է իրենց խոսուն լեզվով և դատական անձեռնմխելիության օգնությամբ, տեղեկատվություն փոխանցեն ցանկացած մակարդակում գրանցված կոռուպցիոն ռիսկերի մասին:

Իրանի քրեական օրենքներում մարդու իրավունքների սկզբունքների արձանագրման մասնագիտական համագումարը մեկնարկել է շաբաթ օրը՝ դեկտեմբերի 16-ին Թեհրանում: