ԻԻՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
ԻԻՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը և Էլմար Մամեդյարովը մտքերի փոխանակում են կատարել տնտեսական ոլորտի , երկաթուղային և Կասպից ծովի էներգետիկ հարցերի շուրջ:
Ղոդսի հարցը ևս քննարկվել է Զարիֆ-Մամեդյարով հանդիպմանը:
ԻԻՀ-Ադրբեջան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ նիստում քննարկվելու են տնտեսական տարբեր, այդ թվում՝ տարանցիկ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային , նաև տարածաշրջանային, քաղաքական, առևտրական ու տեխնիական ոլորտներին վերաբերող հարցեր և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը նպխաստող քայլերը:
Երեք երկրի ԱԳ նախարարները հայտնելու են տարածաշրջանային համագործակցությունների զարգացման հեռանկարների մասին իրենց տեսակետները: