Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ բանակցություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i79383-Իրան_Ռուսաստան_Թուրքիա_եռակողմ_բանակցություններ
Ղազախստանի մայրաքաղաքում կայացել են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի եռակողմ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 12:31 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ բանակցություններ

Ղազախստանի մայրաքաղաքում կայացել են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի եռակողմ բանակցությունները:

Բանակցությունների երկրորդ փուլն անց է կացվում ուրբաթ օրը Աստանայի բանակցությունների 8-րդ փուլին առընթեր ՝ երեք երկրի ավագ բանագնացների ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի, Ալեքսնադր Լավրենտիև և Սեդաթ Օնալի ներկայությամբ:  Բանակցությունների ընթացքում համաձայնություն է կայացել Սիրիայի ազգային երկխոսության համագումար անցկացնելու հարցում:

Նիստին մասնակից պատվիրակությունները մտքերի փոխանակում են կատարել «Ձերբակալվածների ու առևանգվածների փոխանակման և զոհերի աճյունների հանձնման» , «Սիրիայում ականների հումանիտար վնասազերծման» և «Աստանա-8 նիստի եզրառակիչ հաղորդագրության» հետ առնչվող երեք հոդվածների շուրջ: 

Աստանայի բանակցություններն Իրանի իսլամական հանրապետության, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնության արդյունքն է, որը կարևոր դեր է ունեցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում: Սիրիական բանակցությունների 8-րդ փուլը մեկնարկել է հինգշաբթի օրը և դեկտեմբերի 22-ին եզրափակիչ հաղորդագրություն տարածելով, ավարտելու է իր աշխատանքը: