Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ բանակցություններ
Ղազախստանի մայրաքաղաքում կայացել են Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նվիրված Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի եռակողմ բանակցությունները:
Բանակցությունների երկրորդ փուլն անց է կացվում ուրբաթ օրը Աստանայի բանակցությունների 8-րդ փուլին առընթեր ՝ երեք երկրի ավագ բանագնացների ՝ Հոսեյն Ջաբերի Անսարիի, Ալեքսնադր Լավրենտիև և Սեդաթ Օնալի ներկայությամբ: Բանակցությունների ընթացքում համաձայնություն է կայացել Սիրիայի ազգային երկխոսության համագումար անցկացնելու հարցում:
Նիստին մասնակից պատվիրակությունները մտքերի փոխանակում են կատարել «Ձերբակալվածների ու առևանգվածների փոխանակման և զոհերի աճյունների հանձնման» , «Սիրիայում ականների հումանիտար վնասազերծման» և «Աստանա-8 նիստի եզրառակիչ հաղորդագրության» հետ առնչվող երեք հոդվածների շուրջ:
Աստանայի բանակցություններն Իրանի իսլամական հանրապետության, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնության արդյունքն է, որը կարևոր դեր է ունեցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման գործում: Սիրիական բանակցությունների 8-րդ փուլը մեկնարկել է հինգշաբթի օրը և դեկտեմբերի 22-ին եզրափակիչ հաղորդագրություն տարածելով, ավարտելու է իր աշխատանքը: