Լարիջանի.«Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը չի ավարտվել»
Նշելով, որ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը չի ավարտել, Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«Իսլամաբադում կայանալիք նիստում քննարկվելու են այս երևույթի դեմ տարածաշրջանային պայքարի ուղիները»: Այս մասին հայտնել է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Ալի Լարիջանին հավելել է.«Թեև ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ոչնչացվել է, տարածաշրջանում ահաբեկչության հարցը չի փակվել»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է.«ԻԼԻՊ-ի ահաբեկիչները կարող են այլ երկրներում սկսել իրենց գործունեությունը,ուստի տարածշրջանի երկրները պետք է զգոն լինեն այս հարցում»:
«Ահաբեկչության դեմ գերտերությունների պայքարն այն չէ, որ հայտարարում են, հետևաբար ահաբեկչության դեմ մղվող պայքարում պետք է ապավինել տարածաշրջանի երկրներին»․ հստակեցրել է Լարիջանին:
Նա ասել է.«Երկրները ահաբեկչության դեմ պայքարի համար իրենց հայացքն ուղղել են տարածաշրջանի կողմը ,քանի որ տարածաշրջանի երկրներն էին ,որ նպաստեցին Իրաքի ու Սիրիայի հարցի լուծմանը»:
Դեկտեմբերի 24-ին Իսլամաբադում տեղի կունենա «Ահաբեկչությանը դիմակայելու մարտահրավերները և տարածաշրջանային համագործակցությունների դերակատարությունը» թեմայով նիստը՝ Իրանի, Պակիստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի, Չինաստանի ու Թուրքիայի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ: