Համացանցում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի պրոքսի պատերազմն ընդդեմ Իրանի
(last modified Tue, 02 Jan 2018 07:22:37 GMT )
Հունվար 02, 2018 10:52 Asia/Tehran
  • Համացանցում ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի պրոքսի պատերազմն ընդդեմ Իրանի

ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ վերջին օրերի ընթացքում համացանցում և վիրտուալ միջավայրում ԻԻՀ դեմ տեղի ունեցողը պրոքսի պատերազմ է Իրանի ժողովրդի դեմ:

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ալի Շամխանին հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հեշթեգը և ուղերձներն առաջնորդվում են ԱՄՆ-ի և Վաշինգտոնի դաշնակից մյուս պետությունների՝ Բրիտանիայի և Սաուդյան Արաբիայի կողմից:

Վերջին օրերի ընթացքում, Իրանի մի քանի քաղաքներում կենցաղային խնդիրների դեմ բողոքելով , մի խումբ մարդիկ ցույցեր են անցկացրել, ինչը ընդառաջվել է ԱՄՆ-ի և արևմտյան լրատվամիջոցների կողմից:

Նշելով, որ այս խնդիրներում միջամտելու  արտասահմանյան երկրների նպատակն է կանխել Իրանի առաջընթացը, Շամխանին հավաստիացրել է, որ իսլամական Իրանի թշնամիները փորձում են ներսից մասնատել երկիրը, սակայն դա երբեք նրանց չի հաջողվելու:

Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը չափազանց զգայուն է իր երկրի ներքին հարցերում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների, այդ թվում սաուդցիների միջամտությունների նկատմամբ: