Շամխանի .«Իրանը շարունակելու է պաշտպանել Պաղեստինի ժողովրդին»
https://parstoday.ir/hy/news/iran-i80397-Շամխանի_._Իրանը_շարունակելու_է_պաշտպանել_Պաղեստինի_ժողովրդին
«Պաղեստինյան բանակցությունների շուրջ սակարկելու նպատակը ՝ Պաղեստինի հարցը մոռացության մատնելն է եղել: Պաղեստինի ոչնչացումը եղել է բռնազավթիչների գլխավոր նպատակը, որոնք իրենց ողջ ջանքն ի գործ են դրել Պաղեստինն ամբողջությամբ օկուպացնելու համար».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 03, 2018 10:35 Asia/Tehran
  • Շամխանի .«Իրանը շարունակելու է պաշտպանել Պաղեստինի ժողովրդին»

«Պաղեստինյան բանակցությունների շուրջ սակարկելու նպատակը ՝ Պաղեստինի հարցը մոռացության մատնելն է եղել: Պաղեստինի ոչնչացումը եղել է բռնազավթիչների գլխավոր նպատակը, որոնք իրենց ողջ ջանքն ի գործ են դրել Պաղեստինն ամբողջությամբ օկուպացնելու համար».-ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը:

Լիբանանի «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի քայլի մասին Ալի Շամխանին  ասել է .«ԱՄՆ-ի վերջին քայլը նշանակում է Պաղեստինի մասին բանակցությունների ավարտը , սակայն Դոնալդ Թրամփի այդ քայլը խթանեց Պաղեստինում ներքին  միասնությունը»:

Ալի Շամխանին իմպերիալիզմի էության բացահայտումը և Դիմադրության գաղափարի տարածումը համարել է Պաղեստինի հարցում Իրանի աջակցության արդյունքը , նշելով. «Իրանը երբեք չի դադարել պաշտպանել պաղեստինցիներին և երբեք էլ չի նահանջելու իր այդ քայլից»:

Եմենին Իրանի հրթիռային օգնության կապակցությամբ ԱՄՆ-ի ներկայացրած մեղադրանքի մասին Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է.«Նման մեղադրանքներն առաջ են քաշվում Եմենում Արաբիայի ոճրագործություններին ԱՄՆ-ի մասնակցության հարցում միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար, քանի որ եմենցիներն իրենց ռազմավարական զենքերն ունեն և Իրանի աջակցության կարիքը չունեն»: