Ռոհանի-Էրդողան հեռախոսազրույցը
https://parstoday.ir/hy/news/iran-i80441-Ռոհանի_Էրդողան_հեռախոսազրույցը
ԻԻՀ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում քննարկվել է Իրանի որոշ քաղաքներում անհանդարտությունների հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 13:19 Asia/Tehran
  • Ռոհանի-Էրդողան հեռախոսազրույցը

ԻԻՀ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում քննարկվել է Իրանի որոշ քաղաքներում անհանդարտությունների հարցը:

Հունվարի 3-ին Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին անդրադարձել է որոշ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում անհանդարտություններ առաջացնելու գործում արևմտյան ու սիոնիստական լրատվամիջոցների դերակատարաությանն ասելով. «Սահմանափակ անհանդարտություններում Իրանի ոստիկանության խաղաղ ու արդյունավետ ներկայությունը վկայում է  այն մասին, որ Իրանը վստահ է իր կայունության ու անվտանգության հարցում»:

ԻԻՀ նախագահի խոսքերով, ժողովուրդն օրենքի շրջանակում ազատ է իր քննադատությունն ու բողոքն արտահայտելու համար: «Անկասկած կառավարության համար ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը չափազանց կարևոր են և այդ շրջանակում չի լռելու չարաշահողների անօրինական քայլերի նկատմամբ».-ասել է նախագահ Հասան Ռոհանին:

Անդրադառնալով Թուրքիայում որոշ ուժերի կողմից նման իրավիճակ ստեղծելու դեպքերին, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան Իրանի անվտանգությունն ու կայունությունն իրենն է համարում»:

Խոսելով ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պետայրերի  հայտարարություններին ու արևմտյան ԶԼՄ-ների գործունեության մասին, Թուրքիայի նախագահն ասել է .«Մենք ականատես ենք եղել մեր դեմ արևմտյան լրատվամիջոցների քարոզչությանը և վարժվել ենք Թրամփի ու Նեթանյահուի նման անձանց միջամտողական ու կրկնվող հայտարարություններին»: