Իրանը և Իտալիան ներդրումային համաձայնագիր են ստորագրել
Չնայած Իրանի շրջափակմանն ու մեկուսացմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերին, իրանական «Արդյունաբերության ու հանքերի» ու «Միջին Արևելք» երկու բանկերը և իտալական Invitalia Global Investment հաստատությունը հինգշաբթի օրը հինգ միլիարդ եվրո արժողությամբ ներդրումային համաձայնագիր են ստորագրել ՝ Իրանի արտադրական ու շինարարական նախագծերի ֆինանսներն ապահովելու համար:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել է Հռոմում ՝ Իրանի ֆինանսների փոխնախարար և ներդրումային կազմակերպության գլխավոր տնօրեն ՝ Մոհամմեդ Խազայիի և Իտալիայի էկոնոմիկայի նախարար Պիեր Կառլո Պադոանի հանդիպման շրջանակում:
ԻԻՀ-ն ավելի վաղ ֆինանսավորման համաձայնագրեր է ստորագրել Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Դանիայի, Ավստրիայի և Ռուսաստանի հետ: