Ամիր Աբդոլլահյան. Իրանն ԱՄՆ-ին թույլ չի տա իրագործել իր նպատակները
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Իրանն ԱՄՆ-ին թույլ չի տա, որպեսզի ՀԳՀԾ-ն չեղարկելու, սրբագրելու և կամ այն պատռելու սպառնալիքով թիրախավորի Իրանի ազգային անվտանգությունը, պաշտպանական հզորությունն ու տարածաշրջանային կառուցողական ազդեցությունը»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Թուիթերում կատարած գրառման մեջ պատասխանելով Իրանի դեմ ԱՄՆ նախագահի սպառնալիքներին նշել է. «Նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ, իսլամական Իրանը նվաճելու է տնտեսական զարգացման գագաթները»:
Իրանի և 5+1 խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Գերմանիա) միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարին, սակայն ԱՄՆ վարչակազմը լինելով այդ խմբի անդամներից մեկը, անհավատարիմ է գտնվել դրա հանդեպ:
Չնայած ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է բնութագրել և պահանջել է դրա չեղարկումը, ինչին դեմ է հանդես եկել աշխարհը: