ՀԳՀԾ-ն՝ Իրանի ու Գերմանիայի ԱԳ փոխնախարարների խորհրդակցության առանցքում
https://parstoday.ir/hy/news/iran-i81931-ՀԳՀԾ_ն_Իրանի_ու_Գերմանիայի_ԱԳ_փոխնախարարների_խորհրդակցության_առանցքում
Բեռլինում Իրանի և Գերմանիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀԳՀԾ-ի վերջին զարգացումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2018 14:11 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն՝ Իրանի ու Գերմանիայի ԱԳ փոխնախարարների խորհրդակցության առանցքում

Բեռլինում Իրանի և Գերմանիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀԳՀԾ-ի վերջին զարգացումները:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, ԻԻՀ և Գերմանիայի ԱԳ փոխնախարարներ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Թոբիաս Լինդները կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման և գործադրման անհրաժեշտությունը:

Էրաղչին ու Լինդները զրուցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների մասին:

Իրանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է նաև Գերմանիայի էներգետիկայի ու տնտեսության նախարար Մաթիաս Մախինգի հետ: Կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ վերջին հարաբերությունները:

Այցի ընթացքում Էրաղչին Քորբեր հիմնադրամում ունեցած ելույթի ընթացքում մեկնաբանել է Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ: